Ճշգրի՞տ են արդյոք ինֆրակարմիր ջերմաչափերը
Advertisement 1000 x 90

Ճշգրի՞տ են արդյոք ինֆրակարմիր ջերմաչափերը

COVID-19-ի տարածման հետևանքով, այժմ  հիվանդանոցներում և կազմակերպություններում աշխատակիցների, պացիենտների և հաճախորդների համար իրականացնում են ջերմաչափումներ՝ ինֆրակարմիր ջերմաչափերի միջոցով:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ինֆրակարմիր ջերմաչափերը ճիշտ օգտագործման դեպքում նույնքան ճշգրիտ են, որքան բերանային կամ մյուս տեսակի ջերմաչափերը: Հեռահար ջերմաչափերը հատկապես օգտագործվում են մանկաբույժների շրջանում, քանի որ երեխաները սովորական ջերմաչափումների ժամանակ հաճախ ագրեսիվ վարք են ցուցաբերում:

Ինֆրակարմիր ջերմաչափերը անվտանգ են երկու կողմի համար՝ և՛ ջերմաչափում իրականացնողի, և՛ ջերմաչափվողի, ապահովում են արագ և ճշգրիտ ջերմաչափում:

Իհարկե, ներքին օգտագործման ջերմաչափերը ոսկե ստանդարտ են առողջապահության մեջ, սակայն COVID-19-ի պայմաններում հեռահար ջերմաչափերն անփոխարինելի են՝ զանգվածային ջերմաչափումներ իրականացնելու համար: Ջերմաչափում իրականացնողը պետք է հետևի սարքի օգտագործման պրատակոլներին:

Ինֆրակարմիր ջերմաչափերը տենդ չեն կարող ցույց տալ, եթե ջերմաչափվողը ջերմիջեցնող հաբեր է ընդունել:

d0ct0rs.am