«Թշնամու հողում բղավել ենք՝ «Հայաստա՜ն»». Դիանա Գրիգորյանը՝ «Երդում» սերիալի ասելիքի, գլխավոր հերոսի ընտրության ու թեմատիկ երգի կատարման մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Թշնամու հողում բղավել ենք՝ «Հայաստա՜ն»». Դիանա Գրիգորյանը՝ «Երդում» սերիալի ասելիքի, գլխավոր հերոսի ընտրության ու թեմատիկ երգի կատարման մասին

Հայի պայքարող տեսակ, հայենասիրություն ու արգելված սեր՝ ահա, թե ինչի մասին է Դիանա Գրիգորյանի նոր՝ «Երդում» հեռուստասերիալը, որն օրերս մեկնարկել է «Արմենիա» հեռուստաընկերության եթերում:

Մինչ եթեր դուրս գալը սերիալն արդեն տարատեսակ քննարկումների էր արժանացել: Եղան նաեւ օգտատերեր, որոնք քննադատացին Թուրքիայում նկարահանումներ իրականացնելու գաղափարը, իսկ այսօր սերիալն արդեն հասցրել է գրավել հազարավոր հեռուստադիտողների ուշադրությունն ու յութուբյան հարթակում արժանանալ դրական արձագանքների:

Ինչպե՞ս ստեղծվեց գաղափարը, ի՞նչ նպատակներ ու ասելիք ունի «Երդումը». այս հարցերի շուրջ NEWS.am STYLE-ը զրուցել է սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի հետ, որը նաեւ պատմել է, թե էլ ինչ մասնակցություն է ունեցել ֆիլմի ստեղծման մեջ.

«Ամեն անգամ, երբ նոր գործ ես մատուցում հեռուստադիտողին, նա իր մեկնաբանություններում դրական առումով շատ շռայլ չի գտնվում, բայց այս անգամ, դատելով յութուբյան մեկնաբանություններից, արձագանքը շատ դրական է, ինչը մեզ  անչափ ուրախացրել է, քանի որ մենք գնահատվել ենք, եւ այդ գնահատականը մեզ տվել է մեր հեռուստադիտողը: Սա մեծագույն հաղթանակ է: Շատ հետաքրքիր, գրագետ մեկնաբանություններ են թողնում այդ հարթակում, ինչը եւս շատ կարեւոր է, նշանակում է՝ դիտողը կիրթ է, գրագետ, հասկանում է՝ ինչ ես դու տալիս, մատուցում, եւ ըստ արժանվույն գնահատում է քեզ»,- անդրադառնալով ֆիլմի մասին արձագանքներին՝ նշեց Դիանան՝ չշրջանցելով նաեւ սկզբնական փուլում թյուրըմբռնման արժանանալու փաստը.

Քննարկումներ շատ կային, քանի որ շատերը չգիտեին, թե մենք ինչ նպատակով էինք գնացել այնտեղ: Ես չեմ մեղադրում այն մարդկանց, որոնք այլկերպ էին հասկացել, դա նորմալ է, քանի որ ծանոթ չէին մեր գաղափարին: Հետո, երբ ֆիլմը մատուցվեց, ամեն ինչ ավելի, քան ընկալելի դարձավ: Քննադատական ալիքը կապված էր նրա հետ, թե «ինչու գնացին այնտեղ նկարահանումների», բայց, չէ՞ որ, մենք գնացել էինք այնտեղ նկարելու մերը՝ այն, ինչ-որ այնտեղ է: Մենք նկարահանումներ ենք իրականացրել հայկական գերեզմանում, այցելել մեր մեծերի շիրիմներին, ներկայացրել ենք այն ճարտարապետությունը, որը հայի ձեռքով է կերտվել: Մենք այնտեղ` թշնամու հողում` ծովի մոտ, բղավել ենք՝ «Հայաստա~ն»…»:

Ամբողջությամբ՝ style.news.am