«Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը, այս ժամերին ես՝ մեր ջոկատի կազմում, շարքով կանգնած էի Բալուջայի զինապահեստների մոտ ու սպասում էինք, որ զենք ստանանք». Կոնստանտին Տեր-Նակալյան
Advertisement 1000 x 90

«Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը, այս ժամերին ես՝ մեր ջոկատի կազմում, շարքով կանգնած էի Բալուջայի զինապահեստների մոտ ու սպասում էինք, որ զենք ստանանք». Կոնստանտին Տեր-Նակալյան

Կոնստանտին Տեր-Նակալյանը սեպտեմբերի 28-ին ֆեյսբուքում գրելէ.

«Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը, այս ժամերին ես՝ մեր ջոկատի կազմում, շարքով կանգնած էի Բալուջայի զինապահեստների մոտ ու սպասում էինք, որ զենք ստանանք:

Մենք էդ ժամանակ դեռ չգիտեինք, որ զինապահեստի մոտ շարքով կուտակումը ինքնասպանության փորձ է, որովհետև բայրաքթարների մասին դեռ մի 10 օր հետո պետք է իմանայինք, իսկ էդ զինապահեստը մի քանի օրից օդերով հանեցին…

Հեռվում լսվում էին հրետանային համազարկերի դղրդոցները, բայց տրամադրություններս դեռ էյֆորիկ էր, զգոնություններս բթացած: Ի վերջո՝ դեղին ավոբուսների շարասյունով հանգիստ տեղաշարժում էին մեզ, ֆռոնտը դեռ այնքան հեռու էր թվում:

Զենք ստանալու պրոցեսսը ձգձգվում էր, ուստի Արթուրն ու Ազատը մնացին, որ զենք-զինամթերքը ստանան, իսկ մնացած խումբին (մոտ 30 հոգի) ասվեց, որ գնան Ասկերանի գունդ, այնտեղ սպասել զենքին: Նստեցինք ավտոբուսները ու հայդե՝ դեպի գունդ, բայց գնդում էլ խաբար չէին թե էս ինչ հաշիվ ա ու նա վսյակի ուղարկեցին Աղդամ՝ անզեն,անզրահ:

Աղդամում՝ Մարտունու ռազվիլկայում ավտոբուսը կանգնեց, որովհետև չգիտեր, թե ուր գնա: Հեռվում լսվող պայթյունների ձայնին ավելացավ աշխարհի ամենաանդուր ձայնը՝ ԱԹՍ-ների դռռոցը: Նա վսյակի որոշեցինք ավտոբուսից դուրս գալ ու ցրված սպասել: Ախպերս՝ Վահագը, հայտարարեց, որ իրա մրգին չի ու մնաց ավտոբուսում, որ քնի:

Տենց մի կես ժամ սպասեցինք, արդեն մութը սկսեց ընկնել: Ճիշտ ա, Վահագը խռմփոցը էապես խլացբում էր ԱԹՍ-ների դռռոցը, բայց էապես հետաքրքրացել էր հրետանիների դուելը. բառիս բուն իմաստով Գրադների պինգպոնգի էինք նայում՝ բլրի վրայից մերկայանքն էր կարճ համազարկեր տալիս, քիչ անց ադրբեջանական պտասխանն էր գալիս…

Մեկ էլ մի ՈՒԱԶիկ եկավ ու միջի սպան ասեց, որ ստեղ մնալը վտանգավոր է, ավելի լավ է մինանք ճանապարհին կուտակված շարասյանը: Վարորդը քշեց սպայի ասած տեղը: Չգիտեմ, թե ոնց էր որոշվել, որ ճանապարհի երկայնքով շարված ուռլներն ու մի 200 հոգի ՄՈԲ ու կամավորականը ավելի անվտանգ են ԱԹՍների ու հրետանու տակ, բայց դե մենք սալդատ մարդ էինք՝ վերադասի ասածն արինք:

Ջոկատին ասեցի չցրվեն, ճամփի երկայնքով շարվեն, մինչև պարզ դառնա, թե ինչ ենք անում: Էդ ամենն իհարկե լավ էր, բայց ընդհանուր մթնոլորտի վրա մի քիչ ոչ կառուցողական էր ազդում այն հանգամանքը, որ հակառակորդի ամեն հաջորդ համազարկը ավելի ու ավելի մոտիկ էր ընկնում և երբ արդեն անզեն աչքով կարելի էր տեսնել, թե ինչ գեղեցիկ են պյթում գրադի արկերը 600-700 մետրի վրա, շարասյան ավագը որոշեց, որ ավելի լավ է հետ գնալ գունդ: Բարեբախտաբար՝ դեպի գունդ էլ հասանք առաց պատահարների:

Գնդում արդեն հանդիպեցինք Արթուրենց, որոնք էլ մեզնից բեխաբար, զենք-զինամթերքով բարձված մեքենայով մի ժամ մեզ են փնտրելիս եղել: Գնդում ասեցին, որ կարողենք ճաշարանում սնվել ու ես ջոկատը շարքով տարա ընթրիքի: Շարքով գնալու հանգամանքը, ինչպես պարզվեց, բախտորոշ նշանակություն ունեցավ: Գնդի ավագ սպայակազմը, որը արդեն նեռվնի սռիվի շեմին էր ՄՈԲի ձեռքը, որի մի մասին հետ ուղարկեցին քաղաք՝ ալկոհոլի ու այլ բաների տակ լինելու համար, գնահատեց դիսցիպլինայի նշույլները, որոնք դրսևորում էր Արցախի Ազատամարտիկների միության Ստեփանակերտի ջոկատի կազմում ժամանած մեր՝ Ադկվադ ջոկատը և որոշվեց, որ զենքը ստանալուն պես, պետք է շարժվենք առաջնագիծ, որտեց մեր՝ դասակի չափով ջակատը համալրելու է ժամկետայինների վաշտը և ստանձնելու է 4րդ ՊՇ-ի 106-րդ մարտական դիրքի պաշտպանությունը…

Շարունակելի»



Նման նյութեր