Պարուհի, դերասան Սարգիս Գրիգորյանի կինը Մանո գրիգորյանը հեռացրել է Հայկոյի վերաբերյալ գրառումը: Ամենայն հավանականությամբ գերառման հեռացման հիմնական պատճառը եղել են նրա հետևորդների քննադատությունները:
Ձեզ ենք ներկայացնում պարուհու կողմից հեռացված գրառումը.
Մանոն գրառում է արել, որում նշել է, որ ցավալի է, որ մարդկանց գնահատում են միայն մահից հետո:
«Ամենացավալին այն է, որ մարդկանց սերն ու ափսոսանքը վաստակելու համար ընդամենը պետք է դադարել ֆիզիկապես գոյություն ունենալ… Գնահատանքն ու հիացմունքը ծնվում են միայն մարդու մահից հետո, մինչ այդ մարդը ընդամենը հասարակ ու չհասկացված մահկանացու է բոլորի համար…
Շա՜տ ցավալի է, որ հեռանում են տաղանդավոր մարդիկ, նրանք, ովքեր բոլորից առավել են շոշափել և զգացել կյանքի զարկերակը, ովքեր հոգի և սեր են թողել այս կյանքում… Այս համատարած ափսոսանքը ևս կմարի մի որոշ ժամանակ հետո և կմնա միայն այն, ինչ մարդը հասցրեց թողնել իրենից հետո, կան բաներ, որ կմնան հավետ…
Բայց ցավալի է, որ մարդը իր կենդանության օրոք այսքան ծափահարություն ու ջերմություն չի ստանում որքան հետո, երբ արդեն պետք չէ… Գոնե նման բաներից հետո սկսենք գնահատել, վերջապես սկսենք վերաարժեվորել այն ամենը, ինչը մեզտրվում է մեր ակնթարթի չափ ձգվող կյանքում…
Որովհետև հետո էլ ոչինչ չի մնա…»,- գրել է Մանոն: