«Орел и решка» հեռուստատեսային ճամփորդական շոուի մոտիվներով լիամետրաժ ֆիլմ կթողարկեն, հայտնում է RBC-ն՝ վկայակոչելով «ԿինոՊոիսկ»-ին։
Ժապավենը կստանա «Орел и решка. Кино» անվանումը։ Այն կպատմի, թե ինչպես է նախագծի պրոդյուսերը որոշել նկարահանումներ կազմակերպել աշխարհի ամենափակ երկրներից մեկում՝ թույլ չտալու համար նախագծի փակումը, քանի որ հեռացել են բոլոր հաղորդավարները, ռեժիսորներն ու օպերատորները։
Գլխավոր դերերը կկատարեն դերասանուհի Ալեքսանդրա Բորտիչը, ռեժիսոր Ալեքսանդր Մոլոչնիկովը, ինչպես նաեւ շոումեն Ալեքսանդր Գուդկովն ու դերասանուհի Եկատերինա Վարնավան։
Պրեմիերան նախատեսված է 2022թ.-ի ամանորյա տոներին։ Այն հասանելի կլինի «ԿինոՊոիկս» հարթակում։