Օրվա ո՞ր պահին է ավելի լավ սուրճ խմել, որպեսզի այն առավելագույն չափով օգտակար լինի։ Մասնագետների խորհուրդները հրապարակել է She Finds-ը։
Ամերիկացի բժիշկ-սննդաբան Քրիստինա Թաուլը հավաստիացնում է, որ առավոտյան խմած մեկ բաժակ սուրճը կօգնի ճիշտ կազմակերպել նյութափոխանակությունը եւ անգամ քաշ գցել։ Մասնագետը խորհուրդ է տալիս արթնանալուց հետո դատարկ ստամոքսին խմել մեկ բաժակ ջուր կիտրոնի հյութով, իսկ կես ժամ հետո՝ մեկ բաժակ սուրճ նախաճաշի հետ։ Նրա խոսքով՝ կիտրոնով ջուրը ճիշտ միջավայր կստեղծի ստամոքսում, իսկ սուրճը ոչ միայն առույգություն կհաղորդի, այլեւ կօգնի նվազեցնել քաղցի զգացողությունը։
Սննդաբան Լիզա Ռիչարդսը համակարծիք է գործընկերոջ հետ։ Նրա խոսքով՝ սուրճը նախաճաշին կօգնի առավոտվանից սկսած շատ չուտելուն։
Մասնագետները խորհուրդ են տալիս խմել սեւ սուրճ առանց շաքարի։
«Դուք պետք է կալորիաներ ստանաք նորմալ սննդի օգտակար տարրերից, իսկ շատ քաղցր սուրճը պարզապես դատարկ կալորիաներ են»,- նախազգուշացրել է Ռիչարդսը։
Սննդաբանները նաեւ խորհուրդ չեն տալիս օրվա ընթացքում սուրճն օգտագործել ախորժակը փակելու համար եւ խորհուրդ են տալիս սնվել կանոնավորապես եւ հավասարակշռված։