Շատ են այն հատկանիշները, որոնք տղամարդիկ ուզում են տեսնել կնոջ մեջ, սակայն նրանք ավելի շատ են ցանկանում այն կանանց, որոնք.
- Ինքնավստահ են։Տղամարդու համար ամենագրավիչ են՝ ինքնավստահ և գործունյա կանայք։ Տղամարդն անպայման չի փնտրում հարուստ կամ հայտնի կին, բայց փոխարենը իր կողքին ուզում է տեսնել ինքնուրույն, նպատակասլաց և իր սեփական աշխարհը ստեղծող կին։
- Գիտեն ինչ են ուզում։Այսպիսի կանայք գրավում են տղմարդկանց, քանի որ ժամանակ չեն կորցնում տարբեր իրավիճակներում կամ մարդկանց հետ հարաբերություններում, գիտեն իրենց դերն ու ասելիքը, չեն կաշկանդվում և դրանով իսկ վաստակում են տղամարդու ուշադրությունը։
- Հստակ հաղորդակցվում են։Տղամարդիկ, սովորաբար, քիչ հաղորդակցվող են, հետևաբար նախընտրում են ուղիղ խոսքը՝ հակիրճ ու կոնկրետ։ Այսպիսի կինը, որն իր ցանկացածը (առանց փոխակերպումների) կհայտնի տղամարդուն, կդառնա նրա ցանկալին։
- Հարգում ու հիանում են։Սովորաբար, տղամարդը սիրում է զգալ կնոջ հարգանքն ու հիացմունքը՝տղամարդկության և ոչ հարստության համար։ Տղամարդը չի սիրում, երբ կինը վերահսկում կամ կառավարում է իրեն, սիրում է իր տղամարդուն հարգող ու մեծարող կնոջը։
- Ցանկանում են։Երբմեն կինն իր կարիքների և հետաքրքրությունների պատճառով է կապվում տղամարդուն, սակայն տղամարդու համար հաճելի և գայթակղիչ է, երբ զգում է կնոջ «ցանկասիրությունն» իր նկատմամբ։
- Չեն շահարկում կամ «թեմա» սարքում։Տղամարդը զգում է իր հարստությունը թիրախավորող, ժամանակը վատնող, շահարկող, քծնող կամ խաբող կնոջ տրամադրությունները։ Հետևաբար, նա փնտրում է այնպիսի կին, որը կլինի հուզականորեն կայուն, ինչպես նաև առանց «դրամաների», պորթկումների և շահարկումների։
- Սեքս են ուզում։Տղամարդը գերհաճույք է ստանում այն կնոջից, որը հայտնում է իր հետ սեռական հարաբերություն ունենալու ցանկության և հաճելիության մասին։ Այս երևույթը սեքսը դարձնում է հաճելի, պահանջվող ու էներգետիկ։
Ճիշտ է, որ տղամարդն ու կինը տարբեր են, սակայն նրանց միավորող գլխավոր զգացումը սիրել և սիրվելու ցանկությունն է։ Հետևաբար, վստահելի, սիրող ու ցանկացող կինը տղամարդու իդեալն է։