Հանրահայտ դիմահարդար Գոհար Ավետիսյանը հիացրել է իր երկրպագուներին։ Նա այս անգամ դիմահարդարմամբ կրկնօրինակել է աշխարհահռչակ «Ավատար» ֆիլմի գլխավոր հերոսուհուն` Նեյիտիրին, որին մարմնավորում է դերասանուհի Զոի Սալդանան։
«Գասպարն ինձ չճանաչեց, իսկ դուք ինչպես եք գնահատում իմ կերպարը»,- գրել է դիմահարդարը։
Նրա էջի հետևորդները բազմաթիվ հիացական մեկնաբանություններ են գրել։
«Ես շոկի մեջ եմ, ինչպե՞ս եք դա արել», «Ինչ լավ է ստացվել, գժվել կարելի է», «Խոսքեր չունեմ, Գոհար, դուք տաղանդ եք»,- գրել են երկրպագուները։