
Որոշ մթերքներ առողջության համար, ընդհանուր առմամբ, օգտակար են համարվում, սակայն կարող են որոշակի խնդիրներ առաջացնել, այդ թվում՝ գլխացավ եւ միգրենի նոպաներ:
Նյարդաբան Տատյանա Վոնն (Ռուսաստան) ասում է, որ գլխացավ կարող են առաջացնել այնպիսի մթերքներ, ինչպիսիք են ցիտրուսային մրգերը, շոկոլադը, սուրճը եւ ալկոհոլային խմիչքները:
«Կան մթերքներ, որոնք առաջացնում են միգրենի նոպաներ, դրանք են՝ ալկոհոլը, շոկոլադը, սուրճը, ցիտրուսային մրգերը: Միգրենի դեպքում կլինիկական պատկերը շատ բնորոշ է` նոպայաձեւ գլխացավ, ուժեղ ինտենսիվությամբ: Որպես կանոն, այն ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումներով, լուսաֆոբիայով, նոպան տեւում է 4-72 ժամ»,- «Մոսկվան է խոսում» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է նյարդաբանը:
Մասնագետի խոսքով՝ միգրենի խնդրի հետ ավելի հաճախ կանայք են բախվում: Ավելին, այս հիվանդությունը ժառանգական է: Վոնն ասում է, որ ուժեղ գլխացավերի պատճառ կարող են դառնալ նաեւ սովը, քնի պակասը, ինչպես նաեւ՝ եղանակի փոփոխությունը: