Ընկուզեղենն ունի մի շարք օգտակար հատկություններ, եւ այդ պատճառով շատերին խորհուրդ է տրվում այն ներառել իրենց սննդակարգում, իհարկե, չափավոր քանակությամբ:
Ըստ դիետոլոգ Սվետլանա Ֆուսի (Ռուսաստան), ընկույզները պարունակում են բազմաթիվ օգտակար նյութեր` բջջանյութ, վիտամիններ եւ հանքանյութեր: Իր Instagram-ում մասնագետը նշել է, որ ընկուզեղենը ցանկալի է հում ուտել, քանի որ տապակելու, աղ կամ շաքար ավելացնելու դեպքում դրանք կորցնում են իրենց օգտակար հատկությունները: Նաեւ խորհուրդ է տրվում գնել կեղեւով ընկույզներ, քանի որ կեղեւը մաքրած ընկուզեղենը արագ է թթվում:
Մասնագետի խոսքով, ընկուզեղենը նպաստում է սրտի իշեմիկ հիվանդության, քաղցկեղի եւ, որպես հետեւանք, վաղաժամ մահվան վտանգի նվազմանը: Դա անելու համար բավական է օրական մեկ բուռ (20 գրամ) ուտել: Ընդ որում, ասում է Ֆուսը, չափաբաժնի ավելացումը լրացուցիչ օգուտ չի բերի:
Մասնագետը հիշեցրել է նաեւ ընկույզի բարձր կալորիականության եւ ալերգեն լինելու մասին: Դրանց օգտագործման հակացուցումները կան նաեւ այն մարդկանց համար, ովքեր ունեն մարսողական համակարգի հիվանդություններ, մաշկի հիվանդություններ եւ վահանաձեւ գեղձի հիպերֆունկցիա:
news.am