
Արդեն 2 ամիս է` արջերն ակտիվացել են «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում: Պարկի պատասխանատուները նշում են ՝ իրենց ապահով են զգում, այդ պատճառով էլ ակտիվացել են:
Կենդանիներից մեկին նկատել են «Արփի լիճ» ազգային պարկի Ախուրյանի կիրճ տեղամասում, իսկ երկրորդին իր քոթոթներով` Աշոցքում:
Արջերի հերթական «շրջագայության» ժամանակ էլ Մեծ Սեպասարում այս գիշեր արջերը վնասել են մեղվի 6-7 փեթակ: