Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Դիանան սեւ շապիկ է կրում։ Դիանա Գրիգորյանը հավաքել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է նուրբ աքսեսուարը։ «Սարսափելի է, երբ տգիտության մեջ արվեստ են փնտրում»,- սեւ-սպիտակ կադրերը մակագրել է Դիանան։