Վահագն Մխոյանն իր էջում գրում է.
Ուրեմն օկուպացիոն վարչախմբի էսօրվա նիստին առողջապահության նախարարը մի երկարատև ու բոցաշունչ ճառ է արտասանում այն մասին, թե ինչ վատն են որոշ մարդիկ, որ քաղաքացիներին մոլորեցնում են պատվաստանյութերի թեմայով։
Կապիտուլյանտն էլ էս պասը վերցնում է ու թե․ «բա որովհետև էդ մարդիկ ուզում են, որ շատ մարդ մեռնի, որ հետո ասեն, թե կառավարությունը չի կարում պայքարի, այ հիշուուում եք, թե ամենասկզբում ոնց էին իրենց պահում»։ Հա, բլյաձ, հիշում ենք․ պինցետով հանելն ու արաղով բուժելը շատ լավ հիշում ենք։
Համաճարակի դեմ իրենց տապալած պայքարում, պարզվում է՝ ինչ-որ, ցիտում եմ «մարգինալ խմբեր են» մեղավոր։ Բա էդ «վստահության մանդատը», որը դաժե զուգարան գնալուց եք թափահարում, ի՞նչ եղավ, էդ ո՞նցա լինում, որ ձեզ վստահող քաղաքացիներին դուք չեք կարում համոզեք, որ պատվաստվեն, իսկ ինչ-որ «մարգինալ խմբեր» կարողանում են։
Այդպես լինում է, որովհետև այս վարչախումբը հասարակությանն անընդհատ խաբել է, անընդհատ թաքցրել է տեղեկություններ ու իրականում որևէ վստահություն այս վարչախումբը չի վայելում։ Անցած ընտրություններին էլ մեր հասարակությունը ոչ թե սրանց է ընտրել, այլ՝ չի ընտրել ընդդիմությանը։
Մինչև հիմա օրինակ այդպես էլ մանրամասն տվյալներ չեն հրապարակվում, թե Հայաստանում որ պատվաստանյութից ինչ կողմնակի հետևանքներ են արձանգրվել, որից քանիսն են հետագայում վարակվել կովիդով, քանի կրկնավարակման դեպքեր կան ևն։ Նորմալ երկրներում, իշխանությունները, ովքեր իսկապես ունեն իրենց հասարակությունների տված մանդատ, առնվազն շաբաթը մեկ մանրամասն ներկայացնում են մարդկանց երկրում տիրող իրավիճակը։ Ու մարդիկ տեսնում են, որ ոչ ոք չի փորձում իրենց լոլել, խաբել ու հետևում են իշխանությունների հորդորներին։ Իսրայելում օրինակ՝ շատ ծանր դելտա-ալիք ունեցավ այդ երկիրը, բայց մարդիկ վստահելով հանգիստ գնում են 3-րդ դոզա են պատվաստվում։
Կամ ամենաթարմ օրինակը, Շվեդիան։ Մարդիկ նայում են, տեսնում են, որ Մոդեռնան մի փոքր ավելի ռիսկային է երիտասարդների համար, քան Փֆայզերը։ Խոսքը բառացիորեն մի քանի տասնյակ մարդու մասին է։ Ու ասում են․ «երիտասարդություն ջան, եկեք դուք Փֆայզեր արեք, որ էդ մի քանի տասնյակ դեպքն էլ դաժե չունենանք, մինչև մենք ստուգենք ինչն ինչոցա»։ Ընդ որում համաճարակի սկիզբը Շվեդիան էլ էր տապալել, եթե հիշում եք։ Սենց են մարդիկ աշխատում իրական ժողովրդավարություններում։ Բայց ամենախնդալունն էնա, որ այս վարչախումբն անգամ ավտորիտար երկրների պես չի կարողանում աշխատել։ Ինչպես ասում են․ «Հայաստանում օրենքների խստությունը կոմպենսացվում է դրանց կատարելու պարտադիր չլինելով»։