Ամերիկացի մոդել եւ գործարար Քայլի Ջենները Հելոուինի նախօրեին ներկայացրել է «Kylie Cosmetics Halloween Edition 2021» կոսմետիկ միջոցների հավաքածուն։
Հեռուաստաաստղը հավաքածուն նվիրել է «Մղձավանջ Վյազով փողոցում» ֆիլմերից հայտնի չարագործ Ֆրեդի Կրյուգերին։ Որպես շարքի գովազդ՝ Քայլին իր Ինստագրամյան էջում «արյունոտ» հոլովակ է հրապարակել, ինչպես նաեւ Ֆրեդիի կոստյումով մի քանի լուսանկար։
«A Nightmare On Elm Street» հավաքածուում ներառված են ստվերաներկի երկու ներկապնակ, փայլեր շուրթերի համար, կարմրաներկ եւ արհեստական թարթիչներ։