Ընկերներն ու ընկերությունը բավականին կարեւոր նշանակություն ունեն մադու կյանքում։ Ընկերների միջեւ բավականին մեծ ու կարեւոր զգայական կապ կա, այդ պատճառով ընկերության մասին բավականին շատ ասույթներ են գրվել։
Տղամարդիկ եւ կանայք տարբեր կերպ են ընկալում ընկերությունը եւ տարբեր կերպ են դրսեւորում իրենց ընկերության մեջ։ Կանայք չեն կարեւորում հավատարմությունը, նվիրվածությունը, ընկերական խորը կապը, որոնք ընկերության հիմք են կազմում։ Կանացի ընկերության մեջ կեղծիքը, սուտը եւ տհաճ իրադարձությունները ավելի հաճախակի բնույթ ունեն։
Ըստ հնագույն ավանդության՝ ընկեր են համարվում նրանք, ում հետ դուք «աղուհաց եք կիսել»։ Սա բավականին կարեւոր նշանակություն ունի ընկերության մեջ, քանի որ հենց դա է ձեզ «ստիպում» դժվարին պահերին լինել ընկերոջ կողքին, ճիշտ ժամանակին օգնել ու սատարել նրան։ Միայն իսկական ընկերը կարող է անձնազոհ լինել եւ ամբողջ հոգով ուրախանալ դիմացինի հաջողությամբ։
Մարդու բնավորության եւ մտածելակերպի մասին կարելի է գուշակել թեկուզ միայն իմանալով նրա ընկերներին․ չէ՞ որ ընկերները մի շարք ընդհանուր հատկանիշներ եւ մտերիմ հարաբերություններ ունեն միմյանց հետ։ Ընկերների միջեւ անպայման կա կապող օղակ՝ կենսափորձ, կարեւոր իրադարձություներ, որոնք էական ազդեցություն են ունեցել նրանց կյանքում, ընդհանուր հետաքրքրություններ։ Ուստի, ձեր այն ընկերները, որոնք տեղ ու դեր ունեն ձեր կյանքում, որոշակիորեն արտացոլում են ձեզ։
Ընկերությունը, ինչպես մյուս բոլոր հարաբերությունները, զարգացման տարբեր շրջաններ են ունենում։ Հետեւաբար, ընկերական հարաբերություններում միշտ չէ, որ ամեն ինչ շատ հարթ ու գեղեցիկ է լինում։
Մարդիկ տարբեր են եւ միշտ չէ, որ նրանց քայլերն այնպիսն են, ինչպիսին իրենք են ցանկանում։ Բայց մենք շարունակում ենք հավատալ մեր ընկերներին, եւ բարեբախտաբար գտնում ենք այնպիսի մարդկանց, որոնց հետ անցկացնում են մեր ժամանակի մեծ մասը։