«Եթե հայրաքաղաքը չսիրեր մայրաքաղաքին, իսկ մայրաքաղաքն էլ հայրաքաղաքին, ապա հայրաքաղաքը երբեք չէր ունենա այդ ստատուսը՝ հայրաքաղաք, կլիներ լավագույն դեպքում հարևանիմարդաքաղաք». Ռուբեն Մխիթարյան
Advertisement 1000 x 90

«Եթե հայրաքաղաքը չսիրեր մայրաքաղաքին, իսկ մայրաքաղաքն էլ հայրաքաղաքին, ապա հայրաքաղաքը երբեք չէր ունենա այդ ստատուսը՝ հայրաքաղաք, կլիներ լավագույն դեպքում հարևանիմարդաքաղաք». Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից.

«Ես երևանցի չեմ… ավելի շուտ լրիվ հակառակը՝ ես լեննականցի եմ, գյումրեցի: Ինչու՞ եմ գրում հակառակը: Դե որովհետև չգիտես ինչու այդպես է տպավորված, որ գյումրեցիները ու երևանցիները միշտ մրցավազքի մեջ են ու իրար չեն սիրում:

Չսիրելը շատ է ասված, գուցե ընդամենը իրարից հետ չեն ուզում մնալ:

Եթե հայրաքաղաքը չսիրեր մայրաքաղաքին, իսկ մայրաքաղաքն էլ հայրաքաղաքին, ապա հայրաքաղաքը երբեք չէր ունենա այդ ստատուսը՝ հայրաքաղաք, կլիներ լավագույն դեպքում հարևանիմարդաքաղաք:

Եթե լեննականցիները չսիրեին Երևանը, ապա երկրաշարժի փլատակների տակից դուրս գալով, առաջին հարցերից մեկը չէր լինի՝ խոմ Էրևանին բան չի՞ էղել:

Եթե Երևանը չսիրեր լեննականցիներին, կիրովականցիներին, գորիսեցիներին ու մնացածցիներին, ապա օրինակ իմ պես մարդը գուցեև չկարողանար դառնար այն, ինչ ըստ իրեն բարեհաջող դարձել է:

Երևանի տոնը առաջին անգամ նշվել է 1968 թ-նին, Գրիգոր Հասրաթյանի օրոք, երբ տոնվել է Երևանի 2750 ամյակը, այն նույն Գրիգոր Հասրաթյանի, ով 1960-1962 թ.թ. Լենինականի քաղաքապետն էր և այն մարդը, ով Երևանին տվեց մայրաքաղաքին վայել տեսք և կարգավիճակ:

Ես շնորհակալ եմ Երևանին, որտեղ ես կարողացել եմ կայանալ որպես մարդ և մասնագետ: Ես շնորհակալ եմ Երևանին, որ ինձ սովորեցրել է բազմաթիվ պարզ ու ճշմարիտ բաներ, երբեմն շատ ցավոտ կերպով, իսկ երբեմն ժպտալով ու ընկերաբար բացատրելով:

Շնորհավոր ծնունդդ, բոլորի քաղաք, բոլոր հայերի մայրաքաղաք: Ճիշտ է ես լեննականցի եմ, բայց ես ու իմ նման բազմահազար մարդիկ նույնպես քո կյանքի անբաժան մասն ենք ու այսօր՝ թե ուրախանում ենք քո հաջողություններով և թե խառնվում իրար քո հոգսերով:

Շնորհավոր տոնդ վարդագույն քաղաք: Թող սիրտդ միշտ մեծ մնա, միևնույն է, այն պատկանում է հայրաքաղաքին»:



Նման նյութեր