Ձեռքի չորացուցիչները՝ մանրէները տարածելու միջոց
Advertisement 1000 x 90

Ձեռքի չորացուցիչները՝ մանրէները տարածելու միջոց

Հարբուխից և առհասարակ մանրէներից զերծ մնալու առաջնային միջոցներից մեկը ձեռքերը հաճախակի լվանալ է, սակայն հնարավորության դեպքում խուսափեք հանրային վայրերում ձեռքերի չորացուցիչներից օգտվելուց։

Հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք, ընդհակառակը, մանրէները տարածում  են` վերացնելու փոխարեն։

Ձեռքերն ավելի լավ է չորացնել թղթե սրբիչներով։ Հիշեք նաև, որ թաց ձեռքերն իրենց հերթին նույնպես մեծացնում են մանրէների տարածման հավանականությունը: Ռեստորանների լոգարաններում եղած չորացուցիչները 20 անգամ ավելի շատ մանրէներ են տարածում, քան դրանք կարող են փոխանցվել օդի միջոցով: Հարկ է խուսափել նաև հասարակական վայրերում կտորից սրբիչ օգտագործելուց։ Բավական է ձեռքերը սրբել արդեն իսկ մեկ անգամ օգտագործված սրբիչով, և մանրէների տարածումն ապահովված է։
Ձեռքերն իրապես մաքուր պահելու լավագույն միջոցը. հիվանդությունների վերահսկմանև կանխարգելման կենտրոններն առաջարկում են`

  • Օգտագործեք տաք ջուր, թրջեք ձեռքերը, ապա օճառեք։
  • Լավ օճառեք ձեռքերի ափերը, մատների արանքներն ու եղունգների հատվածը:
  • Ձեռքերն օճառեք 20 վայրկյան:
  • Լվացեք ձեռքերը մաքուր հոսող ջրով

Ալկոգել

Ձեռքերի մաքրման սանիտարահիգիենիկ միջոցները մաքրում են միայն արտաքին կեղտը` առանց մանրէների կամ վնասակար քիմիական նյութերի վերացման Եթե ալկոգելը ձեռքի տակ եղած միակ միջոցն է, համոզվեք, որ դրանում պարունակվող ալկոհոլը գերազանցում է 60%-ը։

doctors.am