Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է՝ հակառակ երեխայի սեռով պայմանավորված աբորտների։
Երգչուհի Սիլվա Հակոբյանը լուսանկար է հրապարակել դստեր՝ Միլայի հետ և նկատել, որ աղջիկ երեխան ուղղակի նվեր է։
«Այսօր դուստրերի միջազգային օրն է և ես անասելի երջանիկ եմ, որ ունեմ քեզ։ Շնորհավոր տոնդ, իմ գանձ»,– գրել է Սիլվան և հավելել, որ աղջիկը պարգև է։
Նշենք, որ Միլան 2 տարեկան է։ Մայրիկը նրա մասին երազում էր և խոսում էր այդ երազանքի մասին նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ ամուսնացած չէր։