Օրվա աստղագուշակը սիրահարների համար
Advertisement 1000 x 90

Օրվա աստղագուշակը սիրահարների համար

ԽՈՅ

Այսօր լրջորեն կմտորեք այն հարցի շուրջ, թե արդյոք ձեր սիրելին ձեզ սիրում է, թե ոչ: Նման կասկածների առիթներ շատ կան:

ՑՈՒԼ

Այսօր սիրելին ցանկություն կունենա ամբողջ երեկո ձեզ հետ լինել, ինչը կխանգարի ձեր ծրագրերին: Պետք է ինչ-որ կերպ համատեղեք անձնական կյանքը գործնականի հետ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Որպեսզի ձեզ ավելի շատ սիրեն, պետք է ավելի շատ ժամանակ հատկացնեք ձեր արտաքին տեսքին: Իդեալական տարբերակ կլիներ գեղեցկության սրահ այցելելը:

ԽԵՑԳԵՏԻՆ

Այսօր սիրելիի մտքով կանցնի սեր խոստովանել: Դա կարող է լինել SMS, սիրո խոստովանություն պատուհանի տակ եւ այլն: Ցանկացած պարագայում, նրա այդ քայլը պետք է գնահատել:

ԱՌՅՈՒԾ

Այսօր բարեհաջող օր է սիրելիի հետ երկարատեւ զբոսանքի համար: Ամենաբարդ խնդիրները մաքուր օդում հեշտությամբ կլուծվեն:

ԿՈՒՅՍ

Այսօր համապատասխան օր է ձեր անձնական կյանքում կտրուկ փոփոխություններ անելու համար: Հենց այսօր դուք բարեհաջող կերպով կսկեք, կվերջացնեք կամ կվերսկսեք հարաբերությունները այս կամ այն անձանց հետ:

ԿՇԵՌՔ

Այսօր չարժե սիրելիի հետ մինչ ուշ գիշեր քննարկումներ անել, անգամ եթե այդ քննարկումները իսկապես հետաքրքիր եւ պտղաբեր լինեն: Որքան մոտենա գիշերը, այնքան ամեն ինչ կբարդանա:

ԿԱՐԻճ

Այսօր արժե, որպեսզի հիշեք ձեր տատիկի բաղադրատոմսերն ու մի համեղ բան պատրաստեք սիրելիի համար: Թող որ նա զարմանա ձեր խոհարարական կարողություններով:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Պետք չէ հուսալ, որ ձեր սիրելին ինքնուրույն կհասկանա, թե դուք ինչ եք նրանից սպասում եւ ցանկանում: Պետք է խնդրեք նրան այդ մասին, ընդ որում՝ ոչ մեկ անգամ:

ԱՅԾԵՂՋՈՒՐ

Այսօր ձեր սիրելիի համար դժվար կլինի ինչ-որ կարեւոր որոշում կայացնել, որը ձեր հարաբերությունների վրա նշանակալի ազդեցություն կունենա: Ցավոք, դուք նրան ոչնչով չեք կարող օգնել:

ՋՐՀՈՍ

Այսօր անձնական կյանքի վերաբերյալ շատ կարեւոր որոշում պետք է կայացնեք: Այդ հարցում  ձեզ կօգնի ոչ միայն ձեր սիրելին, այլեւ լավագույն ընկերը:

ՁԿՆԵՐ

Այսօր թեթեության զգացողություն կապրեք: Դրա պատճառը կլինի ձեր սիրելին եւ նրա պահվածքը:

news.am