Երիտասարդ երգչուհի, դերասանուհի Անիտա Ավետիսյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Երդում» հեռուստասերիալում, շատ ակտիվ է սոց․ հարթակներում։
Միկրոբլոգի իր էջում տեղադրված նոր լուսանկարում Անիտան ներկայացել է սպորտային կերպարում։ Նա կրում է սեւ գույնի լեգինսներ, նույն երանգի բլուզ, բեժ անթեւ փքաբաճկոն։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, նախապատվությունը տվել է նուրբ շպարին։ Հրապարակումը նա չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ ուղղել։