20th Century Studios կինոընկերության YouTube-յան ալիքում հրապարակվել է «Տանը միայնակ» ընտանեկան կատակերգության վերաթողարկված տարբերակի առաջին թրեյլերը: Ֆիլմը ստացել է Home Sweet Home Alone անվանումը։ Նշվում է, որ ֆրանշիզայի թվով վեցերորդ ֆիլմը կդառնա 1990 թվականի թողարկման օրիգինալ ֆիլմի վերաթողարկումը:
Ռեմեյքում գլխավոր դերը կկատարի 12-ամյա Արչի Յեյթսը, որը հայտնի է «Ջոջո ճագարը» ֆիլմից. նրա հերոսը՝ Մաքս Մերսերը մենակ է մնացել տանը, քանի դեռ ընտանիքը ձմեռային արձակուրդներին մեկնել է Ճապոնիա: Հակառակորդների դերում հանդես կգա ընտանեկան զույգը, որը կփորձի գողանալ թանկարժեք տոհմական մասունքները: Տղան պետք է կողոպտիչներից պաշտպանի ընտանեկան տունը եւ թույլ չտա նրանց վերցնել արժեքավոր իրեր։
Կինոնկարի ռեժիսորն է «Օսկար» մրցանակի կրկնակի նոմինանտ Դեն Մազերը, որը հայտնի է այնպիսի կատակերգական նախագծերով, ինչպիսիք են «Թեթեւ վարքի տեր պապիկը», «Բորատը», «Ալի Ջի շոուն» եւ այլն: Ֆիլմի պրեմիերան նշանակված է 2021 թվականի նոյեմբերի 12-ին։
news.am