Ո՞ր տեսակի հացն է առավել վտանգավոր առողջության համար
Advertisement 1000 x 90

Ո՞ր տեսակի հացն է առավել վտանգավոր առողջության համար

Պրեմիում ալյուրից պատրաստված հացը կարող է ամենավտանգավորը լինել մարդու առողջության համար, կարծում է սննդաբան Մարինա Մակիշան (Ռուսաստան):

Սպիտակ ալյուրի հացը կարող է նպաստել ճարպակալման եւ շաքարախտի զարգացմանը, հայտնում է Nation News-ը: Բանն այն է, որ նման հացը բարձրացնում է գլյուկոզայի մակարդակն արյան մեջ, ինչն էլ այդպիսի լուրջ հետեւանքների է հանգեցնում:

Մասնագետը նաեւ նշել է, որ կարիք չկա հացը հանել սննդակարգից, այլ պետք է հետեւել առաջարկվող նորմերին եւ ուտել ամբողջական ձավարեղեն, որը բազմաթիվ առողջ սննդային մանրաթելեր եւ այլ նյութեր է պարունակում:

«Արժե օրական ուտել առավելագույնը 100-150 գրամ հաց: Նրանք, ովքեր ալերգիկ ռեակցիաների հետ կապված հիվանդություններ ունեն, չպետք է ուտեն այն: Եթե ​​ինչ-որ մեկը հաց չի սիրում, ապա արժե սննդակարգում ներառել ամողջական հացահատիկից պատրաստված շիլաները»,- ասել է սննդաբանը:

med.news.am