«Սերունդների պատմություն» վավերագրական սերիալը, որում Հռոմի Ֆրանցիսկոս պապը և 70-ից բարձր մարդիկ կիսվում են իրենց կյանքի հուշերով, ինչպես նաև Քեն Բըրնսի «Մուհամեդ Ալի» ֆիլմը կներկայացվեն Հռոմի կինոփառատոնին, որը բացվում է այսօր և կտևի մինչև հոկտեմբերի 24 -ը:
Եվրանյուզը գրում է, որ հյուրերի թվում են ամերիկացի ռեժիսոր և սցենարիստ Թիմ Բարթոնը և նրա գործընկեր Քվենտին Տարանտինոն:
Ընդհանուր առմամբ, այս տարի տարբեր ծրագրերում, ներառյալ հատուկ ցուցադրությունները, հանդիսատեսին կառաջարկվի 23 գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր:
«Դրանցում շատ ընդհանրություններ կան։ Մի շարք ֆիլմեր պատմում են այն մարդկանց քաջության մասին, որոնք համարձակվել են դիմակայել տարբեր տեսակի անօրինականությունների, այդ թվում ՝ իշխանությունների կողմից»,- ասել փառատոնի արտ-տնօրեն Անտոնիո Մոնդան: