Երգիչ Արամեն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում նա պատկերված է կնոջ՝ երգչուհի Աննա Թովմասյանի եւ իրենց որդու հետ։ Լուսանկարն արվել է մեքենայում։ Արամեն հրապարակումը չի մեկնաբանել։ Նշենք, որ զույգի որդին լույս աշխարհ է եկել 2019թ․-ի դեկտեմբերին։ Զույգը մեծացնում է նաեւ դստերը։