Դերասանուհի Եվա Բաղդասարյանը, ով այս շրջանում հանդես է գալիս «Օջախի երգը» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել` ներկայանալով դասական կերպարում։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին կրում է վարդագույն երանգի կոստյում, բաց երանգի բարձրակրունկներ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, նախապատվությունը տվել է արտահայտիչ շպարին։ Հրապարակմանը կից Եվան գրել է․ «Նոր փուլ, գեղեցիկ սկիզբ, երջանկություն…»։