«Հայկական ավանդույթներից և ապրելակերպից հրաժարվողները հպարտանում են, որ հայերն աշխարհում առաջինն էին, որ ընդունեցին քրիստոնեությունը, որպես պետական կրոն». Աննա Հովներ
Advertisement 1000 x 90

«Հայկական ավանդույթներից և ապրելակերպից հրաժարվողները հպարտանում են, որ հայերն աշխարհում առաջինն էին, որ ընդունեցին քրիստոնեությունը, որպես պետական կրոն». Աննա Հովներ

Աննա Հովների ֆեյսբուքյան էջից.

«Հայկական ավանդույթներից և ապրելակերպից հրաժարվողները հպարտանում են, որ հայերն աշխարհում առաջինն էին, որ ընդունեցին քրիստոնեությունը, որպես պետական կրոն:

Հպարտանում ենք, որ արդեն 405 թվականին մենք ունեինք մեր սեփական այբուբենը:

Հպարտանում ենք Տիգրան Մեծով, ում օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին և դառնում Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը:

Հպարտանում ենք, բայց հրաժարվում ենք մնալ հայ առանց հասկանալու, որ մեր պատմությունը` մեր շարունակությունն է: Որքան շատ գնահատենք, ու մեզ մեր պատմությանը վայել պահենք մեզ` այդքան երկար կպահպանենք մեզ որպես ազգ:

Ոգեշնչվելով մեր պատմության հերոսներով, ովքեր ջախջախում էին թշնամիներին` շատերը միաժամանակ փորձում են ձեռք բերել օտարերկրյա մշակույթ թե՜ խոսքի մեջ, թե՜ ապրելակերպի, թե՜ մտածողության մեջ:

Եթե հիշում եք, Վարդան Մամիկոնյանին, Դավիթ Բեկին, Մոնթեին, ապա ինչպե՞ս կարելի է հանգիստ նստել ու նայել, թե մեր այժմյան Մերուժան Արծրունիներն ու Վահան Մամիկոնյանները ինչպես են քանդում մեր երկիրն ու դարձնում այն թուրքական վիլայեթ: Ինչպե՞ս կարելի է չգնահատել Արցախի մեր հերոսներին:

Սոկրատեսն ասել է. «Յուրաքանչյուր ազգ արժանի է իր տիրակալին»:

Մեծն փիլիսոփան ցանկանում էր ասել, որ իշխանություն ընտրելիս յուրաքանչյուր ազգ պետք է գիտակցաբար և լուրջ մոտենա հարցին, քանի որ իշխողն իշխում է, ինչը նշանակում է, որ այս մեծամասնությունն «արժանի» է ենթարկվել գահին նստածին:

Այն, որ ընտրել եք մեր օրերի Մերուժան Արծրունուն` արդեն երկրորդական է: Ամենասարսափելին այն է, որ շարունակում եք ծափ տալ իրեն:

Բայց ամենից սոսկալին այն է, որ խելոք-խելոք ենթարկվում եք և նախընտրում եք չունենալ պետություն, ձեր անձնագրերում գրված չլինի Հայաստանի Հանրապետություն, ինչպես սրանք են որոշել:

Ձեզ դարձնում են ստրուկ, ճորտ, և դուք ենթարկվում եք, որովհետև ուզում եք այդպես ապրել:

Այստեղից գալիս եմ այն եզրակացության, որ ամեն ինչ ցանկության մեջ է: Աշխարհի ազգերի պատմության մեջ բոլոր ապստամբություններն ու հեղափոխություններն արել են հենց ժողովուրդները։ Եթե չե՜ք ապստամբում, չե՜ք պաշտպանվում` ուրեմն չե՜ք ուզում:

Բայց ի՞նչ անեն մնացածներն, ովքեր այդպես չեն մտածում:

Առաջինը` փորձել աշխատանք տանել մոլորվածների հետ: Այո՜, դժվար է, երբեմն անտանելի, և հնարավոր էլ չի´ փոխել բոլորին, որովհետև այդպես չի լինում, և որովհետև կան դեպքեր, որոնք անբուժելի են: Բայց եթե ամենքս գոնե շաբաթը մեկ անգամ փոխենք մեկ մոլորյալի մտածելակերպը` ժամանակի ընթացքում պատկերը կփոխվի:

Ինչու՞ փոխենք մենք իրենց, այլ ոչ թե իրենք` մեզ: Չէ որ իրենք էլ մեզ են անվանում «մոլորյալներ, նախկիններին սատարողներ», և այլն:

Նախ, պետք է վստահ գործել և բերել հիմնավորումներ: Մոլորյալները երբեք չեն հիմնավորում իրենց ասածները, քանի որ իրենց խոսքերը հիմնված են զուտ բամբասանքների վրա: Բամբասանքը համարվում է դատարկախոսություն այնքան ժամանակ, մինչև չհայտնվի հիմնավորված հակադարձ:

Քանի որ մենք հասանք նրան, որ նախկին իշխանություններին մեղադրում են ամեն ինչում` ուզում եմ հարց տալ ձեզ. աշխարհի պատմության մեջ երբևիցե հանդիպե՞լ եք գոնե մեկ դեպք, երբ ժողովուրդն ու իր կողմից ընտրված կառավարությունն իր բոլոր անկարողությունների մեջ մեղադրի նախկին իշխանություններին:

Ծիծաղելի՜ է:

«После меня – хоть потоп» արտահայտությունը պետք չէ արդիական դարձնել մեր դեպրեսիվ տրամադրության պատճառով: Սա էգոիզմ է: Եթե մեր պապերն էլ այդպես անեին ու չպայքարեին հանուն մեր պետականության պահպանման` մենք այսօր չէինք լինելու:

Եկեք շարունակե՜նք իրենց գործը:

Եկեք չհանձնվե՜նք:

Եկեք պայքարե՜նք:

Պայքարը միայն գրառում անելով չի՜ կամ միայն փողոցում հավաքին մասնակցելով: Դրա հետ մեկտեղ մենք պետք է ակտիվ աշխատանք տանենք մեր հասարակության հետ: Սա շատ կարևոր է:

Տրամաբանություն մեզ բոլորի՜ս»:



Նման նյութեր