Ներկայացնում ենք փորձագետ Ջեյսոն Գրասիայի տասը խորհուրդները, որոնք կօգնեն բարելավել ձեր կյանքը։
1.Գրեք ձեր պատմությունը
Մեկ կամ երկու պարբերությամբ գրեք, թե ինչ ապագա եք պատկերացնում ձեզ համար։ Նշեք, թե որտեղ եք ցանկանում ապրել, ինչ հաջողություններ եք երազում ունենալ։ Կարող եք պատկերացնել, թե ինչպիսի ֆիզիկական տվյալներ կունենաք ապագայում, ինչ գործով կզբաղվեք եւ այն։
- Մշտապես նոր գիտելիքներ ձեռք բերեք
Սա ամենակարեւոր խորհուրդն է։ Երբեք մի հրաժարվեք նոր գիտելիքներ ստանալու, նոր բացահայտումներ անելու հնարավորություններից։ Կարդացեք, լսեք եւ նոր երեւույթներ ուսումնասիրեք։ Եվ երբ ձեզ տալիս են հարց, որի պատասխանը չգիտեք, անպայման նշեք, որ դուք դեռ չեք հասցրել կարդալ այդ մասին, բայց անպայման կփորձեք գտնել հարցի պատասխանը։
- Երաժշտություն լսեք
Երաժշտությունը կարող է հանգստացել, թուլացնել, ուրախացնել, տխրեցնել եւ խրախուսել ձեզ։ Ուստի, ձեր ցանկությանը հասնելու համար կարելի է համապատասխան երաժշտություն լսել։ Օրինակ՝ առավոտյան վազելիս ռիթմիկ երաժշտություն լսեք։
- Մեծ ծրագրեր մշակեք
Ապագայի մասին մտածելիս մի մոռացեք ձեր ծրագրերի մասին։ Հստակ ծրագրեր մշակեք եւ փորձեք իրականացնել դրանք։ Բնականաբար, ձեր ճանապարհին բազմաթիվ դժվարություններ կլինեն, սակայն եթե ձեր նպատակն իսկապես կարեւոր լինի ձեզ համար, եւ դուք մեծ ցանկություն ունենաք, ոչ մի խնդիր չի կարող առաջանալ։ Ձեր նպատակի մասին կարող եք գրել թղթի վրա։ Այդպես այն ավելի հստակ ձեւակերպված կլինի, եւ դուք կկենտրոնանաք դրա իրականացման վրա։
- Գործողությունների պլան մշակեք
Նպատակներին հասնելու համար դրանք մշակելն ու թղթի վրա գրելը բավարար չէ։ Հարկավոր է գործողությունների հստակ պլան եւ ժամկետներ սահմանել։ Անհրաժեշտ է պլանավորել ձեր քայլերը եւ գործի անցնել։
- Կարգ ու կանոն հաստատեք ձեր կյանքում
Մաքուր եւ կարգի բերված աշխատասենյակը, տունը, ինչպես նաեւ կյանքը առաջ շարժվելու եւ նոր բարձունքներ գրավելու լավագույն միջոցներն են։ Եթե ձեր շուրջն ամեն ինչ աղտոտված է, ուրեմն պետք է անցնել կյանքը մաքրելու, դրական էներգիայով լիցքավորվելու եւ ավելի լավատես դառնալու գործընթացին։
- Շրջապատեք ձեզ դրական ազդեցություն ունեցող իրերով
Ձեր աչքի առաջ պահեք այն իրերը, խորհրդանիշները, որոնք ձեզ հիշեցնում են ձեր նպատակների, երազանքների ու ցանկությունների մասին։ Միգուցե անհավատալի է, բայց այդ իրերը նույնպես կարող են խրախուսել ձեզ։
- Բարեգործությամբ զբաղվեք
Ժամանակ եւ գումար տրամադրեք ձեզ շրջապատող կարիքավորներին օգնելու համար։ Դիմացինին անշահախնդրորեն աջակցելը երջանկություն է պարգեւում ձեզ եւ բարիքով լցնում ձեր կյանքը։
- Կիսվեք ձեր փորձով եւ խրախուսեք մյուսներին
Կիսվեք ձեր փորձով եւ խրախուսեք ձեր ընկերներին, որպեսզի նրանք նույնպես առաջ շարժվեն, նոր նվաճումներ գրանցեն։ Օգնեք ձեր մտերիմներին իրականացնել իրենց երազանքները։
- Ժամանակ անցկացրեք երեխաների հետ
Երեխաների հետ շփվելը օգնում է կյանքը այլ տեսանկյունից դիտարկել։ Օրինակ՝ աշխատանքային ծանր եւ սթրեսային օրվանից հետո երեխաների հետ ժամանակ անցկացնելը կստիպի ձեզ մոռանալ սթրեսի եւ դեպրեսիայի մասին։