
Դերասանուհի Անջելինա Ջոլին իր մասնակցությամբ «Հավերժները» ֆիլմի պրեմիերային մասնակցել է հինգ երեխաների հետ։
45-ամյա դերասանուհուն ուղեկցում էր 15-ամյա դուստրը՝ Շայլո Նուվելը։ Բրեդ Փիթի եւ Ջոլիի ավագ դուստրը հանրությանն է ներկայացել երկար զգեստով։ Hollywood Life-ի հաղորդմամբ՝ Շայլոյի համար փոխել են Անջելինա Ջոլիի հին զգեստը։
Պրեմիերային ներկա են եղել նաեւ 20-ամյա Մեդոքսը, 13-ամյա Նոքսը, 16-ամյա Զախարան եւ 13-ամյա Վիվիենը։ Պրեմիերային ներկա չի եղել միան աստղի 17-ամյա որդին՝ Փաքսը։
2019թ․-ին հաղորդվում էր, որ Շայլո Նուվելը, որն այդ ժամանակ 13 տարեկան էր, սեռափոխության նպատական հորմոնալ թերապիայի է դիմել։ Բացի այդ՝ հայտնի է դարձել որ նա ծնողներին խնդրել է իրեն Ջոն անվանել։
news.am