
Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն այսօր տոնում է տարեդարձը։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրում հաղորդավարուհին կրում է սպիտակ բլուզ, սեւ բաճկոն։ Նա մեղմ շպարով է, վարսերն արձակված են, իսկ կերպարն ամբողջական է դարձնում մազակալը։ «36 … Շնորհակալ լինենք Տիրոջը մեր ապրած յուրաքանչյուր տարվա, ամեն լավի ու այն փորձությունների համար, որոնք մեզ ավելի միասնական ու լավն են դարձնում», – հրապարակումը մակագրել է նա։