Օրվա ռոմանտիկ հորոսկոպը
Advertisement 1000 x 90

Օրվա ռոմանտիկ հորոսկոպը

ԽՈՅ

Այսօր դուք չեք ցանականա որեւէ մեկի հետ կիսվել ձեր խնդիրներով եւ անհանգստությամբ, ահա թե ինչու դուք չեք ստանա աջակցություն։ Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի ընտանեկան խնդիրների լուծմանը:

ՑՈՒԼ

Ցլերի մոտ այսօր հեշտությամբ խնդիրներ կառաջանան ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում։ Օրը հարմար չէ ինչպես գործերում, այնպես էլ անձնական կյանքում նոր ծրագրերի եւ նախաձեռնությունների համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿ

Այսօր անձնական խնդիրների լուծման հարցում դուք ճիշտ կգնահատեք ե’ւ ներկա հանգամանքները, ե’ւ ձեր ուժերը։ Լավ կանցնեն ե’ւ գործնական հանդիպումները, ե’ւ ռոմանտիկ ժամադրությունները:

ԽԵՑԳԵՏԻՆ

Այս բարդ ու լարված օրը անբարեհաջող է անցնելու ընդհանուր առմամբ, ահա թե ինչու սիրելիի հետ ցանկացած խնդիր դուք ձեր սրտին չափազանց  մոտ կընդունեք։

ԱՌՅՈՒԾ

Այսօր փորձեք անկեղծ զրույցի հրավիրել ձեր սիրելիին. Հենց դա կօգնի ձեզ վերականգնել փոխըմբռնումը հարաբերություններում։

ԿՈՒՅՍ

Այսօր դուք կարող եք ստանալ ինչպես ազդեցիկ մարդկանց, այնպես էլ ձեր մտերիմների, ընկերների եւ սիրելի աջակցությունը: Դուք հեշտությամբ կարժանանաք ձեր նոր ծանոթների համակրանքին, սակայն բացառված չէ, որ նրանցից որեւէ մեկը կփորձի չարաշահել ձեր վստահությունը:

ԿՇԵՌՔ

Կշեռքների մոտ այսօր բարձր կլինի չծրագրավորված ճամփորդությունների հավանականությունը, որոնք անսպասելիորեն հաջող կլինեն: Բարձր է լինելու ծառայողական սիրավեպերի հավանականությունը:

ԿԱՐԻՃ

Այսօր չարժե, որպեսզի Կարիճները վճռական եւ իրենց կյանքի հետ կապված արմատական փոփոխությունների վերաբերյալ որոշումներ ընդունեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Աշխատեք խուսափել սիրելիի հետ կոնֆլիկտներից. Եթե նրանք ծագեն, ապա չափազանց երկար կտեւեն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Օրը հարմար է ռոմանտիկ հարաբերություններ հաստատելու կամ անցյալում դադարված կապերի վերականգնման համար:

ՋՐՀՈՍ

Այսօր ձեզ կհաջողվի բացահայտել ձեր թաքնված թշնամիների ինտրիգները: Կարող են տարաձայնություններ առաջանալ երիտասարդ կանանց, այդ թվում նաեւ վաղեմի ընկերուհիների հետ։

ՁԿՆԵՐ

Անձնական հարաբերությունների տեսակետից Ձկների համար այսօրվա օրը ամենահաջողվածը չի լինելու: Երբեմն դուք կտրուկ կգտնվեք ձեր մտերիմների հետ հարաբերություններում, չեք զիջի նույնիսկ այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ կլինի:

news.am