Ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» հայ-ֆրանսիական արտադրության անիմացիոն ֆիլմն ընտրվել է աշխարհի 3-րդ անիմացիոն ամենահին` «Սինանիմա» կինոփառատոնում (Պորտուգալիա) մասնակցելու համար, որը տեղի է ունենալու նոյեմբերի սկզբին: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը, որի ֆինանսական աջակցությամբ նկարահանվել է ֆիլմը։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Անիմեսթում (Ռումինիա) հոկտեմբերի 15-ին, իսկ ասիական պրեմիերան տեղի կունենա «Բուչոնի» Անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոնում՝ Հարավային Կորեայում, դեռ մինչ Սինանիմայի մասնակցությունը:
Ֆիլմն արտադրել է «Հոշկի ֆիլմ» ընկերությունը, համարտադրողը «Ֆոլիմաժ» (Ֆրանսիա) ընկերությունն է, ռեժիսորը՝ Լիլիթ Ալթունյանը, սցենարի հեղինակները՝ Լիլիթ Ալթունյանը եի Արմինե Անդան, պրոդյուսերը՝ Արմինե Անդան, համա-պրոդյուսերը՝ Ռեժինալդ դե Գիյեբոնը, կոմպոզիտորը՝ Միքայել Ոսկանյանը: Դերերում՝ Արմինե Անդա (հայերեն ձայն), Նաիրի Խաչադուրեան (ֆրանսերեն ձայն), Վիկտորիա Ալեքսանյան (անգլերեն ձայն):