Երգչուհի Արմինկան, որը վերջին տարիներին ընտանիքի հետ մ է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային լուքը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Արմինկան կրում է բաց երանգի, երկարափեշ ամառային զգեստ, ինչը համադրել է բեժ ցածրակրունկների հետ։ Երգչուհու կերպարն ամբողջացնում են ծղոտե լայնեզր գլխարկն ու արեւային ակնոցը։ Հրապարակումը նա չի մակագրել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ են ուղղել՝ գրելով․ «Միշտ ճաշակով», «գեղեցիկ եք ինչպես ներքուստ, այնպես էլ արտաքուստ»։