Օպերատոր Գալինա Հաթչինսի ծնողները, որը մահացել է «Ժանգը» վեստերնի նկարահանումների ժամանակ, պահանջում են պատժել դստեր մահվան մեղավորներին: Այս մասին գրում է The Sun-ը։
Ինչպես պարբերականին պատմել են ընտանիքի ընկերները, հայրն ու մայրը Գալինայի մահվան մասին իմացել են նրա ամուսնուց՝ Մեթյուից։
«Նրանք սգում են, բայց միեւնույն ժամանակ ցանկանում են ստանալ իրենց հարցերի պատասխանները։ Եթե դա ինչ-որ մեկի սխալն է, ապա դրա համար պետք է պատասխան տալ», – ասել է Հաթչինսի մտերիմներից մեկը։
Նա նաեւ նշել է, որ ներկայումս ծնողները փաստաթղթերի հետ կապված հարցեր են լուծում, որպեսզի կարողանան ԱՄՆ մեկնել:
ԶԼՄ-ների տվյալներով՝ կինոստուդիան վախենում է զոհվածի ընտանիքի կողմից խոշոր հայցից, եթե պարզվի, որ նրա մահից կարելի էր խուսափել:
news.am