Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը երկրպագուների հետ կիսվել է նոր լուսանկարով, որն արվել է նկարահանման հրապարակում։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղարդված կադրում Իննան պատկերված է Հայաստանի վաստակավոր արտիստներ, դերասանուհիներ Նելլի Խերանյանի եւ Աննա Էլբակյանի հետ։ Նշենք, որ եդրասանուհիները միասին հանդես են գալիս «Բեկորներ» հեռուստասերիալում։ «Իմ աշխատանքը նրանց հետ սովորելու ու լցվելու անսպառ գործընթաց է։ Մեկ-մեկ նույնիսկ չեմ հավատում ինքս իմ ձեռքբերումներին (աչքով չտամ)։ Իսկ այս երկու կանայք իմ մասնագիտական ամենագեղեցիկ ձեռքբերումներից են», – հրապարակմանը կից գրել է Իննան։