Շատերն ունեն սովորություն ուտելու հաց բացարձակապես ամեն ինչի հետ: Մենք վերահսկում ենք մեր քաշը, հաշվում ենք կալորիաները, բայց այդպես էլ չսովորեցինք ուտել հաց՝ առանց օրգանիզմին վնասելու: TakProsto-ն ներկայացնում է 5 մթերք, որոնց հետ խորհուրդ չի տրվում հաց ուտել:
- Մրգային աղցան
Այս ուտեստն ինքնին արդեն ծանր է՝ մրգերում պարունակվող շաքարի և մանրաթելերի հսկայական քանակության պատճառով: Մրգային աղցանի հետ հացի համադրումը կառաջացնի այրոց:
- Թթու կաղամբ
Թթու կաղամբի և հացի համադրությունը ստամոքսում խմորում է առաջացնում:
- Ջեմ
Ամերիկյան նախաճաշ՝ տոստ արած հաց և ջեմ, որքան համեղ է և հագեցնող, բայց ոչ օգտակար. ստամոքսի հետ կապված խնդիրները և ավելորդ քաշը երաշխավորված են:
- Սունկ
Սունկն ինքնին ամենադժվար մարսվող ուտեստներից մեկն է, իզուր չէ, որ սննդաբանները խորհուրդ են տալիս 14 տարեկանից ցածր երեխաներին զերծ մնալ սունկ ուտելուց: Նման ծանր սնունդը հաղթահարելը դժվար է ոչ միայն երեխայի, այլև մեծահասակի համար, և եթե մի կտոր սպիտակ հաց ավելացնեք, ապա սնկով ուտեստը մարսելն էլ ավելի դժվար կդառնա:
- Յուղոտ ուտեստներ
Քանի որ սպիտակ հացը բարդացնում է մարսողության գործընթացը, ավելի լավ է այն չուտել յուղոտ մսի կամ ձկան հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը