Դերասան, կատարող Գոռ Հակոբյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կնոջ՝ Հրուշ Մնոյանի եւ որդիների հետ։ Լուսանկարն արված է Գոռի որդիների մկրտության օրը։
Իր Instagram-ում հրապարակված կադրում ծնողներն ու նրանց երեք որդիները պատկերված են եկեղեցու ֆոնին։ «Ընտանիքն առաջնային է անկախ ամեն ինչից», – հրապարակումն այսպես է մակագրել դերասանը։