Երեք նշան, որ դուք՝ որպես անձնավորություն, կայանում եք
Advertisement 1000 x 90

Երեք նշան, որ դուք՝ որպես անձնավորություն, կայանում եք

Դուք հասկանում եք ինքներդ ձեզ

Դուք գիտեք, որ առաջխաղացման փուլում եք գտնվում։ Դուք սկսել եք հասկանալ, թե ինչն է ձեզ ստիպում առաջ շարժվել։ Ավելին, դուք վերլուծել ու հասկացել եք ձեզ սահմանափակող համոզմունքները, սկսել եք լուծել խորքային խնդիրները ու շտկել առկա թերությունները։ Դուք դեռ շարունակում եք սխալներ գործել, սակայն արդեն հասկանում եք, թե ինչպես կարելի է դրանք ծառայեցնել սեփական աճին։

Դուք մյուսներին չեք մեղադրում ձեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունների համար

Դուք վստահ եք, որ միայն դուք եք պատասխանատու այն ամենի համար, ինչ տեղի է ունենում։ Դուք գիտեք, որ դուք զոհ չեք։ Դուք բավականաչափ ուժեղ եք, որպեսզի պատասխանատու լինեք ձեր սեփական կյանքի համար։

Այդուհանդերձ, դա չի նշանակում, որ դուք միշտ գիտեք, թե ինչ է պետք անել կամ ասել, դա չի նշանակում, որ դուք վախեր ու կասկածներ չունեք։ Պարզապես, երբ դուք բախվում եք խնդիրների, դուք սկզբում վերլուծում եք դրանց առաջացման պատճառները, որից հետո՝ ճիշտ լուծում գտնում։

Դուք գիտակցում եք, որ ձեր ներսում կուտակել եք բոլոր անհրաժեշտ գիտելիքները

Մարդկանց մեծ մասը ինքնակատարելագործման ճանապարհին շատ ժամանակ է հատկացնում հոգեւոր ու հոգեբանական գրականության ընթերցմանը։ Մենք հաճախ ենք խորհուրդ հարցնում նրանցից, որոնք այս աշխարհում մեզնից առաջ են ապրել։ Մենք կարդում ենք գրքեր ու հոդվածներ, այցելում դասընթացների, դիմում պրոֆեսիոնալ խորհրդականներին ու քոուչ-մարզիչներին։

Սակայն վաղ թե ուշ կգա այն պահը, երբ դուք անսպասելիորեն կգիտակցեք, որ հրաշալի գիտեք, թե ինչ է տեղի ունենում ու ինչպես կարելի է շտկել այդ ամենը։ Այո, դուք նախկինի պես կշարունակեք որոշակի աղբյուրներում տեղեկություններ որոնել, սակայն գիտակցում եք, որ բոլոր անհրաժեշտ գիտելիքներն արդեն կուտակել եք ձեր ներսում։ Միայն դուք գիտեք, թե ինչն է լավ ձեզ համար՝ թե աշխատանքում, թե հարաբերություններում ու, առհասարակ, կյանքում։

Դուք գնահատում եք ինքներդ ձեզ

Դուք գիտեք, որ կատարյալ չեք։ Ավելին՝ դուք հրաժարվել եք կատարելության հասնելու անիմաստ փորձերից։ Բայց դուք գիտեք ձեր արժեքը, կարող եք պաշտպանել ինքներդ ձեզ ու ձեր արժեքները։

Դուք բավականաչափ ուշադրություն եք դարձնում ձեզ ու ձեր անձնական պահանջներին։ Դուք օգնում եք ուրիշներին։ Գիտեք, թե երբ է պետք օգնել, իսկ երբ՝ մի կողմ քաշվել։ Նաեւ գիտեք, որ ձեր անձնական պահանջներն ու ցանկությունները շատ կարեւոր են եւ չի կարելի անընդհատ անտեսել դրանք։

Դուք եկել եք այս աշխարհ, որպեսզի որոշակի նպատակներ իրականացնեք, այլ ոչ թե ուրիշներին օգնեք իրականացնել իրենց ցանկություններն ու երազանքները։ Եթե որեւէ մեկը որոշի հանուն իր սեփական կարիքների բավարարման՝ մանիպուլացիայի ենթարկել ձեզ՝ դուք կկարողանաք պաշտպանել ձեզ ու սահման գծել ձեր ու այդ մարդու միջեւ։

news.am