«Շքեղ»․ Նաիրա Մովսիսյանը՝ համարձակ դեկոլտեով երեկոյան զգեստով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Շքեղ»․ Նաիրա Մովսիսյանը՝ համարձակ դեկոլտեով երեկոյան զգեստով

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, ով բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում, օրվա ընթացքում մի քանի անգամ թարմեցնում է իր գեղեցիկ սելֆիները, հրապուրիչ լուսանկարները: Նաիրայի էջում հաճախ կարելի է տեսնել նաեւ նրա դստեր լուսանկարներն ու նրա մասնակցությամբ զվարճալի տեսանյութեր:

Դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով երեկոյան, շքեղ կերպարում։ Դերասանուհին կրում է խորը դեկոլտեով, ոտքի հատվածում համարձակ բացվածքով սեւ գույնի զգեստ։ Նա նախընտրել է գեղեցիկ վարսահարդարում եւ վառ ու ընդգծված շպար։ Նաիրայի երկրպագուները բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան։