Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին կարմիր բլուզ է կրում, որը համադրել է սեւ վերնազգեստի հետ։ Աստղիկն արձակել է մազերն ու վառ շպար ընտրել՝ նախապատվություն տալով կարմիր շրթներկին։ Կերպարն ամբողջացրել է լայնեզր գլխարկը։