Հայտարարվել է «Թվին Փիքս»-ի նոր եթերաշրջանի պրեմիերայի ամսաթիվը
Advertisement 1000 x 90

Հայտարարվել է «Թվին Փիքս»-ի նոր եթերաշրջանի պրեմիերայի ամսաթիվը

«Թվին Փիքս» ամերիկյան սերիալի երրորդ եթերաշրջանը կմեկնարկի 2017 թվականի մայիսի 21-ին: Այդ մասին հայտարարել է Showtime հեռուստաալիքի նախագահ Դևիդ Նևինսը:

Պրեմիերայի օրն ընկերությունը կցուցադրի երկու մաս: Նևինսը նշել է, որ ամբողջ եթերաշրջանը բաղկացած կլինի 18 սերիայից: «Դրանք կլինեն 18 անմոռանալի ժամեր»,- հավելել է նա:

Հեռուստաալիքի նախագահն ընդգծել է, որ սերիալի ստեղծողը՝ Դևիդ Լինչը, երրորդ եթերաշրջանը նկարահանել է որպես լիարժեք ֆիլմ՝ հետագայում այն բաժանելով մասերի:

«Թվին Փիքս»-ի շարունակության մեջ խաղացել են Մոնիկա Բելուչին, Թիմ Ռոթը, Նաոմի Ուոթսը, Ջիմ Բելուշին, Ամանդա Սեյֆրիդը, Էշլի Ջադը:

Իրենց դերերին են վերադարձել այն դերասանները, որոնք նկարահանվել են առաջին երկու եթերաշրջաններում՝ Դևիդ Դուխովնին, Քայլ Մաքլահլենը, Շերիլ Լին, Դևիդ Պատրիկ Քելլին և Շերիլին Ֆենը:

«Թվին Փիքս»-ն առաջին անգամ ամերիկյան ալիքով  հեռարձակվել է 1990-1991 թվականներին: Սերիալը ներառում է 30 մաս:

Սյուժեն ծավալվում է դպրոցական Լորա Փալմերի սպանության շուրջ. այն հետաքննում է Հետաքննությունների համերկրային բյուրոյի հատուկ գործակալ Դեյլ Քուփերը: