ԱԺ-ում սովետական շրջանի քարտեզներ են քննարկվում, ՌԴ նախագահի հայտարարություններ, այլ սահմանային հարցեր, բացի գլխավորից:
Նախ առաջին, Հայաստանը սովետական շրջանը ճանաչել է բռնակցում և դա արտահայտվում է, ինչպես Անկախության հռչակագրով, այնպես էլ Արցախի համար մղված ազատագրական պայքարով (առաջին պատերազմ ասվածը): Մեր բոլորիս զրկանքներն էլ, և՛ սովետական շրջանում, և՛ անկախության, դրան վրադիր:
Սովետականությունը քննադատող, հակառուսականության և այլ բռնի որոշումների մասով պարբերաբար խոսում է նաև ՌԴ ներկայի նախագահը: Սրանով նաև հիմնավորում Ղրիմի միակցումը ՌԴ-ին:
Հետևաբար, նույնիսկ քարտեզ առաջարկող ՌԴ համար սա ժամանակավոր լուծում է, նա գիտի, թե երկարաժամկետում ինչ է անելու: Իհարկե նա նաև գիտի, որ հատկապես սովետական շրջանի որևէ քարտեզ ընդունելի չի լինելու, ո՛չ հայերի, ո՛չ ադրբեջանցիների (թուրքերի հետ միասին), ո՛չ էլ այլոց համար: Այսինքն, կրկնեմ, ինչ լուծում էլ լինի, ժամանակավոր է, ընդ որում կարճաժամկետ:
Քանի մենք ունենալու ենք հիշողություններ մեր գերեզմանների ու նախնիների մասին՝ ենթադրյալ ու պայմանականորեն ազերական կամ թուրքական տարածքում, քանի նրանք են ունենալու իրենց նախնիների գերեզմաններն ու հիշողությունները (թեկուզ մեծամասամբ հորինած) մեր այս տարածքներում, քանի նրանք չեն ճանաչում հայերի ցեղասպանությունները՝ միմյանց պայմանական տիրապետության տակ գտնվող տարածքները երբևէ վերջնական ու ընդունելի բաժանման չեն ենթարկվելու:
Իսկ ինչ է լինելու:
Մենք (ներկա կառավարաչներին սա չի վերաբերվում)՝ մեր հավաքական հիշողությամբ, շարունակաբար ձգտելու ենք նրանցից տարածքներ վերցնել, նրանք՝ մեզանից: Այս հարցում առայժմ նրանք են հաջողում: Ու հետայսու էլ կհաջողեն միայն նրանք, եթե ներկա կառավարող թույլ գենը շարունակաբար մնա:
Սա իհարկե գիտի ՌԴ-ն, և նրանք պատրաատ են և՛ նոր բախումների, և՛ նոր պատերազմների և այլ (ի շահ իրենց) լուծումների: Այդ արանքում էլ ինքն է նաև վերցնելու, իզուր չէ, որ ՌԴ է անվանվում:
Բա ինչ անել: Պատասխանը պարզ է: Կամ այս գլխից հրաժարվել սեփական պետությունը ունենալուց և մտնել ՌԴ կազմ ու հանգիստ ապրել ևս մի քանի տասնյակ տարի՝ մինչև հաջորդ խոշոր համաշխարհային կոնֆլիկտ, կամ էլ կառուցել իրական ինքնիշխան ու պոտենտ պետություն:
Առաջին տարբերակն ինձ համար անընդունելի է, իսկ երկրորդը անհնար է ներկա կառավարիչների ու ընդհանրապես առկա քաղաքկան «գաղափարների» պայմաններում:
Երկրորդ տարբերակը ենթադրում է գիտակցում առ այն, որ երկարաժամկետ պլանում Հայաստանը պետք է ձգտի միակցել ոչ միայն Արցախը, այլ նաև Կարսը, Մուշը Վանը և այլն: Այսինքն մեր պապենական տարածքները: Եթե չեղավ այս ձգտումը ու մենք իրական ուժ ներկայացնող պետություն չկառուցեցինք՝ թուրքերն (ազերը վրադիր) են գալու իրենց երազանքի հետևից և այս եղածն էլ ենք թողնելու նրանց: Երկարաժամկետի նրանց պլանը սա է: Իհարկե տկարամիտներին սա դժվար է ընկալել, բայց սա փաստ է, և Թուրքիայի նախագահի հայտարարությունները Արցախում (որ Ադրբեջանը կարող է ավելին առաջանալ) սրա մասին են խոսում:
Այսինքն, եթե մենք ունենայինք իրական պետական ուժեր ԱԺ-ում, քննարկումը կգնար նրա մասին, թե ինչպես ենք ուժեղ ու հավականոտ պետություն կառուցում, որ այս ժամանակավոր բարդ վիճակից անցնենք ազգային՝ պետական շահերի սպասարկման վիճակի: Սա երկարատև և մեծ ջանքեր պահանջող պրոցես է և ամենաբարդը, սակայան ամենահուսալի ճանապարհը:
Եթե նման ուժ ունենայինք, դրանք հիմա ԱԺ-ում ներկա ապիկար կառավարիչների հետ նստած չէին լինի, դրանք կկարողանային ազգ ու ժողովուրդ համախմբել և հանել երկիրն այս փոսից: Իսկ քանի չկա նման ուժ, չի լինելու նշածս պետության ձգտումը և շարունակաբար մեզ մասնատելու են ու արդյունքում այլ երկրներում նստած լացելու ենք թուրքին կամ այլոց թողած մեր գերեզմանների ու հիշողությունների մասին: Իսկ սերունդները՝ մինչև սեփական տեսակի վերացում, անիծելու են մեզ, ինչպես մենք՝ մեր ապիկար նախնիներին:
Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից