Ո՞ր մթերքներն են խանգարում քնել
Advertisement 1000 x 90

Ո՞ր մթերքներն են խանգարում քնել

Որոշ մթերքներ վատացնում են մեր քունը, ասում է սննդաբան Անաստասիա Գավրիկովան (Ռուսաստան):

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», առաջին հերթին մասնագետը խորհուրդ է տալիս հրաժարվել ածխաջրերով հարուստ մթերքներից ու մեծ չափաբաժիններից։

«Նման ծանր սնունդը մի քանի ժամում չի մարսվում։ Արդյունքում օրգանիզմը հանգստանալու փոխարեն ռեսուրսները ծախսում է վերականգնման վրա»,- ասել է մասնագետը։

Նրա խոսքով՝ երեկոյան չափից շատ ուտելը կարող է կապված լինել չնախաճաշելու եւ օրվա ընթացքում լիարժեք սնունդ ընդունելու փոխարեն հաճախակի ծամելու հետ:

Գավրիկովան նաեւ նշել է, որ իդեալական ընթրիքը պետք է բաղկացած լինի սպիտակուցներից, բանջարեղենից, կանաչեղենից եւ օգտակար ճարպերից։

«Օրինակ, կարելի է շոգեխաշած հավի կոտլետ պատրաստել՝ բրոկոլիով կամ ծաղկակաղամբով, եւ դրան ավելացնել վարունգով, լոլիկով, սեզոնային բանջարեղենով, կանաչեղենով, հազարով աղցան ու համեմել չզտված ձեթով եւ դդմի սերմերով: Նման ընթրիքից հետո դուք թեթեւ կզգաք, կկարողանաք քնել»,- ասել է սննդաբանը։

news.am