Դերասանուհու անհետ կորելու գործով քննչական կոմիտե են հրավիրել Մալախովին
Advertisement 1000 x 90

Դերասանուհու անհետ կորելու գործով քննչական կոմիտե են հրավիրել Մալախովին

Հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովին Ռուսաստանի քննչական կոմիտեի քննչական գլխավոր վարչություն հարցաքննության նե հրավիրել դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայայի անհետ կորելուց հետո, հայտնում է Lenta.ru-ն։

Պարբերականի աղբյուրի տեղեկություններով՝ քննիչները պատրաստվում են Մալախովին եւ նրա թիմին հարցաքննել դերասանուհի Սվետլիչնայայի անհետացման մասին։ Հաղորդավարն օրեր առաջ Ինստագրամում հրապարակել էր դերասանուհու լուսանկարը՝ գրելով, որ նա գտնվել է։

Հրապարակման պատրաստման պահին պարբերականին չի հաջողվել կապ հաստատել Մալախովի հետ․ նա անջատում է զանգերը։

Դերասանուհու անհետ կորելու մասին հայտնի է դարձել նրա որդու՝ Ալեքսեյ Իվաշովի հայտարարությունից․ նա նշել է, որ Սվետլիչնայան կորել է հոկտեմբերի 21-ին։ Անհետացման հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ է վերցրել քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։

style.news.am