Վահե Լորենցի ֆեյսբուքյան էջից.
«Չքննարկելով հոկտեմբերի 27-ի քաղաքական կամ բարոյական կողմը, մի բան նշեմ։
Հոկտեմբերի 26-ին Կարեն Դեմիրճյանն ազգային հերոս չէր։ Հոկտեմբերի 28-ին հերոս դարձավ։ Եվ ո՞րն էր հերոսությունը, պառլամենտում զոհվե՞լը․․․
Եթե նա այսօր ողջ լիներ, երևի թե՝ նիկոլականները հերոսի կոչում կտային նրան՝ Ղարաբաղը ջեբս ա, եկեք ձեզ տամ, արտահայտության համար։ Արցախյան ազատագրական շարժման մասնակիցների նկատմամբ իր ցինիկ պահվածքի համար։
Բայց սա չէ գլխավոր ասելիքս։
Ինչպե՞ս է, որ Դեմիրճյանին նախորդած Անտոն Քոչինյանի կառավարման տարիների ՀԽՍՀ քարտեզն այլ տեսք ուներ։ Իսկ Դեմիրճյանի օրոք ստացավ ադրբեջանցիների առաջարկած ներկա սահմանագիծը։ Այդ հարցի մասին երբևէ մտածել ե՞ք․․․
Բա մտածեք․ թե ինչպես, ինչու և ում օրոք ձևավորվեցին Հայաստանի թուրքանպաստ սահմանները։
Հա, չմոռանաք նաև, որ նա հիմքը դրեց տարածված կոռուպցիային, համատարած գողությանը, պետությունից թալանին։
Որպես հավելում ավելացնեմ նաև, որ նրա օրոք, գորբաչովյան Սուխոյ Զակոնի հրահանգով Հայաստանում տասնյակ հազարավոր պտղատու ծառեր հատվեցին։ Մասնավո՛ր հատվածից։ Նրա օրոք մլիցեքը հայերի ձեռքից բռնագրավում էին անօրինաբար պահվող որսորդական հրացաններն ու․․․ վաճառում ադրբեջանցիներին։ Նման 3-4 դեպքի մասին հստակ գիտեմ։ Ո՞ր մեկն ասեմ․․․
Մեկ էլ՝ մեծահասակներից հարցրեք, գուցե փորփրեն իրենց հիշողությունն ու ձեզ պատմեն, թե 1983 թվականին ինչու՞ Հոկտեմբերյանի և Թալինի շրջանների մասերից կազմավորվեց ՀԽՍՀ Բաղրամյանի շրջանը։
Նաև․ արդյո՞ք ազնիվ եք նրան Կարեն Շինարար կոչելով։ Դուք, որ հավի հիշողություն ունեք, դա ձեր խնդիրն է։ Պատմությունը չի մոռանում։ 1999 թվականից հետո Դեմիրճյանին վերագրվեցին իր նախորդների՝ հիմնականում Անտոն Քոչինյանի բոլոր ձեռնարկները՝ Երևանի մետրոն, Արփա-Սևանը, Աղստևի երկաթուղին, մյուս հսկա կառույցները։ Շինարարը դա ձեր կողմից անտեսված ու մոռացության մատնված Քոչինյանն էր, որ թե այլոց վաստակը հետմահու սեփականացրած Դեմիրճյանը։
Մտածել ե՞ք երբևէ այս մասին»։