«Լա-Լա Լենդ» մյուզիքլը BAFTA-ի մրցանակի առավել մեծ թվով անվանակարգեր է ստացել
Advertisement 1000 x 90

«Լա-Լա Լենդ» մյուզիքլը BAFTA-ի մրցանակի առավել մեծ թվով անվանակարգեր է ստացել

«Լա-Լա Լենդ» մյուզիքլը հունվարի 10-ին Լոնդոնում կայացած արարողության ընթացքում արժանացել է BAFTA-ի (Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիա) կինոմրցանակի առավել մեծ թվով անվանակարգերի:

Ամերիկացի ռեժիսոր Դեմիեն Շազելի կինոնկարը հունվարի 10-ին ներկայացվել է միանգամից 11 կատեգորիաներում հաղթելու համար, ներառյալ լավագույն ֆիլմ, օրիգինալ երաժշտություն, օպերատորական արվեստ, դեկորացիաներ, հագուստների դիզայն, ձայն և այլ անվանակարգեր: Բացի այդ, այս մյուզիքլի գլխավոր դերակատարները (ամերիկացի դերասանուհի Էմմա Սթոունը և կանադացի Ռայան Գոսլինգը) հավակնորդների թվում են հայտնվել լավագույն դերասան և լավագույն դերասանուհի կոչման համար:

BAFTA-ի մրցանակի դափնեկիրների անունները կհայտարարվեն փետրվարի 12-ին Լոնդոնի Թագավորական Ալբերտ-հոլլում անկացվելիք արարողության ժամանակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: