Եվ խոսքն ամենևին հագուստի և կոսմետիկայի մասին չէ
Անձնական ոճն ավելին է, քան հագուստը, դիմահարդարումն ու սանրվածքը: Հաճախ կանայք ունեն այս ամենը, բայց իրենց էլեգանտ կին չեն զգում: Ինչո՞ւ… Ամեն ինչ շատ պարզ է: Պետք է սկսել բոլորովին այլ բանից:
Այս մասին գրում է www.cluber.com.ua կայքը:
Ինչի՞ վրա է պետք ուրեմն ուշադրություն դարձնել:
- Առողջություն
Կարելի է կատարյալ ու թանկ տոնային քսուքներ փորձել, բայց եթե դու ունես խնդրահարույց մաշկ, ապա դերմատոլոգը՝ մաշկաբանը, ձեզ ավելի շատ պետք կգա: Կարելի է գնել ամենաթանկ շամպունները, բայց եթե մազերն անխնա թափվում են, կօգնի միայն տրիխոլոգը: Եվ այսպես՝ շարունակ:
Կոսմետիկան մեր օգնականն է: Այն կարող է օգնել հասնել կատարելության, եթե ունեք բավարար ռեսուրս դրան հասնելու համար: Դրա համար էլ տասնյակ տոնային քսուքների ու կորեկտորների փոխարեն՝ խնամված կինը գումար կծախսի կոնկրետ խնդիր լուծող մասնագետների վրա, օգտակար ու առողջ սննդի ու վիտամինների, մերսման ու դրական տպավորությունների, այն ամենի վրա, ինչը ձեզ կարող է թուլացնել ու փոքր-ինչ երջանիկ դարձնել:
- Կեցվածք, քայլվածք, ժեստեր
Խնամված լինելն ու կանացիությունը իսկապես ասոցիացվում են թեթևության, սահունության, անշտապողականության հետ: Կտրուկ շարժումները, կծկվելու սովորությունը, բռի ժեստերը, մրցումներում ոտքը դուրս ընկած մարզիկի քայլվածքը մեզնից, իհարկե, խլում են մեր գեղեցկությունը:
- Ձայն և գեղեցիկ խոսելու կարողություն
Ցավոք, ժամանակակից աշխարհում ավելի ու ավելի շատ մարդիկ են կարողանում տանելի գրել, բայց միևնույն ժամանակ խոսել այնքան էլ լավ չեն կարողանում: Պատճառը պարզ է. մենք ավելի հազվադեպ ենք շփվում ձայնով, շփումն ավելի շատ կատարվում է մեսինջերներով: Ցանկացած հմտություն պետք է անընդհատ մարզել, և քանի որ շփման շրջանակն էլ փոքր է, այդ կարողությունը կորսվում է: Եվ եթե դուք կարողանում եք գեղեցիկ ու գրագետ խոսել, դա արդեն հաջողություն է: Իսկ եթե դա նաև անում եք հաճելի ձայնով, առանց ճչան նոտաների, բայց հստակ, ապա ձեզ կարելի է շնորհավորել: Բայց եթե չեք կարողանում գեղեցիկ խոսել, դա տրամադրություն գցելու պատճառ չէ: Ձեզ կօգնեն բառապաշարը հարստացնող լավ գրքերի ընթերցանությունը, հռետորական վարպետության և ձայնին տիրապետելու դասերը:
Եվ ամենակարևորը… Հավատարիմ ընկերներ, որպեսզի կարողանաք լավ զրուցընկերներ ունենալ:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը