«Նա իմ ընկերն էր». Ալեք Բոլդուինը մեկնաբանել է «Ժանգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ անզգուշությամբ տեղի ունեցած սպանությունը
Advertisement 1000 x 90

«Նա իմ ընկերն էր». Ալեք Բոլդուինը մեկնաբանել է «Ժանգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ անզգուշությամբ տեղի ունեցած սպանությունը

Դերասան եւ ռեժիսոր Ալեք Բոլդուինը մեկնաբանել է «Ժանգը» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած միջադեպը, որի հետեւանքով զոհվել է ֆիլմի օպերատոր Գալինա Հաթչինսը, իսկ ռեժիսոր Ջոել Սոուզան ծանր վնասվածք է ստացել, հաղորդում է TMZ-ը:

Բոլդուինը հայտարարել է, որ մահացած Գալինա Հաթչինսը իր լավ ընկերն է եղել, որի մահը շատ է խաթարել նկարահանումների ժամանակ թիմի համախմբվածությունը: Բոլդուինը նաեւ նշել է, որ մշտական կապի մեջ է Հաթչինս ընտանիքի հետ:

«Խոսքեր չկան, որ իմ շոկն ու տխրությունը փոխանցեմ Գալինա Հաթչինսի՝ կնոջ, մոր եւ մեր մեծարգո գործընկերոջ կյանքը խլած ողբերգական պատահարի մասին։ Ես լիովին համագործակցում եմ ոստիկանական հետաքննության հետ պարզելու համար, թե ինչպես է տեղի ունեցել այդ ողբերգությունը», — հայտարարել է Բոլդուինը։

Հոկտեմբերի 22-ին հայտնի է դարձել, որ «Ժանգը» վեստերնի տեսարաններից մեկի նկարահանման ընթացքում Ալեք Բոլդուինը կրակել է ատրճանակից, որը պետք է լիցքավորված լիներ ոչ մարտական փամփուշտներով։ Արդյունքում մահացել է օպերատոր Հալինա Հատչինսը, վիրավորվել է ռեժիսոր Ջոել Սոուսան։

style.news.am