Օրվա աստղագուշակը
Advertisement 1000 x 90

Օրվա աստղագուշակը

ԽՈՅ

Աստղերի եւ լուսնի լույսի ներքո սիրային հանդիպման մասին դուք վաղուց էիք երազում, այնպես չէ՞։ Նոյեմբերի 1-ին բոլոր շանսերը կան, որ ձեր երազանքներն իրականություն դառնան։ Այսօր աստղերը հուշում են, որ պետք է հենց դուք լինեք նախաձեռնողի դերում եւ ձեր ընտրյալի համար նման ռոմանտիկ հանդիպում կազմակերպեք։ Ամեն ինչ շատ հեշտ ու արագ կստացվի։

ՑՈՒԼ

Այս գիշեր շատ դժվար կլինի քնելը, քանի որ դուք  դժվարին ընտրության առաջ եք կանգնած՝ սպասել, թե գործել։

ԵՐԿՎՈՐՅԱԿ

Աստղերը խորհուրդ չեն տալիս մթերային շատ գնումներ կատարել։ Ձեր օրգանիզմն այսօր շատ զգայուն է եւ պետք չէ ծանրաբեռնել այն։

ԽԵՑԳԵՏԻՆ

Ամբողջ օրվա ընթացքում դուք ոչ մի օգտակար եւ կարեւոր գործ չեք կատարի ձեր սիրած էակի համար։ Իհարկե, սա դուր չի գա նրան։ Ուստի, փորձեք ավելի արդյունավետ գործել։

ԱՌՅՈՒԾ

Այսօր դուք կհասկանաք, որ այն, ինչ դուք անում եք, զուր է։ Այլ կերպ ասած՝ դուք ոչ մի դրական քայլ չեք կատարում ձեր սիրելի անձնավորության ու ձեր հարաբերությունների հետագա զարգացման համար։ Նշանակում է, որ կարելի է այդ նույն էներգիան ավելի արդյունավետ օգտագործել։

ԿՈՒՅՍ

Այսօր դուք եւ ձեր զուգընկերը պետք է ջրային պրոցեդուրաներով զբաղվեք։ Ժամանակ գտեք եւ գնացեք լողավազան, միասին կամ առանձին լոգանք ընդունեք։ Կարելի է նաեւ միասին թեյ խմել։

ԿՇԵՌՔ

Կշեռքների ընտանեկան կյանքում օրվա առաջին կեսին ոչ մի փոփոխություն չի նկատվի։ Իսկ վերջում հնարավոր է վիճեք կնոջ/ամուսնու հետ, որը դժգոհ է ձեր հարաբերություններից։ Փորձեք հարթել իրավիճակը՝ համեղ ընթրիք պատրաստելով նրա համար։

ԿԱՐԻՃ

Թույլ մի տվեք, որ այսօր խորհուրդներ տան ձեզ՝ հատկապես ձեր անձնական կյանքին վերաբերող։ Ի վերջո, այն միայն ձերն է եւ միայն դուք պետք է որոշումներ կայացնեք՝ թեկուզ սխալ։ Հիմնվեք միայն ձեր կենսափորձի վրա։

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Այսօր դուք չեք կարողանա ընդհանուր հայտարարի գալ ձեր ընտրյալի հետ։ Սակայն հիշեք, որ վիճաբանություններում կարեւորը հաղթելը չէ, այլ մասնակցությունը։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Այսօր ձեր սիրած էակը փոքր-ինչ դժվարությամբ շփման եզրեր կգտնի ձեզ հետ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի զրուցակից կլինեք դուք եւ որքանով կարդարացնեք ձեր ընտրյալի սպասելիքները։

ՋՐՀՈՍ

Այսօր կոպիտ սխալներ գործելու հավանականությունը շատ մեծ է։ Սակայն ձեր սիրած անձնավորությունը կանի հնարավոր ամեն ինչ, որ դուք խուսափեք դրանից։ Իսկ եթե սխալն այնուամենայնիվ գործեք, նա կփորձի ապացուցել, որ նույնիսկ հանճարներն են սխալվում։

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր ամբողջ ուժերը պետք է կենտրոնացնեք հարմարավետ միջավայր ստեղծելու վրա։ Թե ինչպես եք անելու դա, գիտեք միայն դուք։ Իսկ ձեր սիրելի երջանիկ ու փայլուն աչքերը կլինեն լավագույն երախտագիտությունը ձեր ջանքերի դիմաց։

news.am