Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը The Best Shape Of My Life հաղորդման եթերում հայտարարել է, որ իր գլխում առաջացել է ինքնասպանության միտքը։ Հաղորդման տեսագրությունը հրապարակված է Սմիթի YouTube-յան ալիքում։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։
Դերասանը The Best Shape Of My Life-ը նկարագրել է որպես ճանապարհորդություն, որի նպատակն է 140 օրվա ընթացքում նիհարել 20 ֆունտով (ինը կիլոգրամից փոքր-քիչ ավելի): Ծրագիրը հասանելի կլինի երկուշաբթի՝ նոյեմբերի 8-ին։
Թրեյլերում Սմիթն ասում է, որ ծրագրի շնորհիվ իրեն հաջողվել է բացահայտել հոգեկան առողջության ֆունդամենտալ խնդիրները:
«Դա իմ կյանքում միակ դեպքն էր, երբ ես երբեւէ մտածել եմ ինքնասպանության մասին», – ասում է դերասանը դրվագներից մեկում:
news.am