Որքա՞ն արագ է զարգանում COVID-19-ի ծանր ձեւը
Advertisement 1000 x 90

Որքա՞ն արագ է զարգանում COVID-19-ի ծանր ձեւը

Որքա՞ն արագ է զարգանում COVID-19-ի ծանր ձեւը։ Այս մասին իր կարծիքն է հայտնել թոքաբան եւ թերապեւտ Ալեքսեյ Նիկիշենկովը (Ռուսաստան)։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, իրադարձությունների ամենավատ զարգացման դեպքում, ըստ մասնագետի, շնչառական օրգանների ծանր ախտահարումը տեղի է ունենում առաջին տենդագին ախտանշանների հայտնաբերումից հետո 3-5-րդ օրը։

Մասնագետի խոսքով՝ ծանր ձեւի զարգացման վրա առաջին հերթին ազդում են վիրուսի նոր, նախկիններից ավելի վտանգավոր շտամները, ինչպես նաեւ հիվանդի իմունային համակարգի վիճակը։

«Օրինակ, ճարպակալումը, շաքարային դիաբետը եւ տարեց հասակը կորոնավիրուսային վարակի համար ամենավատ համադրությունն են»,- ասել է մասնագետը։

med.news.am